Աստծուն փառք ենք տալիս, որ եղբայրս մեզ հետ է. Արցախից բռնի տեղահանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չգիտեմ, քանի անգամ եմ զանգել այդ չարաբաստիկ օրը եղբորս, սիրտս վատ բան էր կանխագուշակում, իսկ Չարեքտարից եկող լուրերը, պարզապես սպանում էին մեզ։ Մեկն ասում էր, որ թուրքերը մտել են դիրքեր ու գլխատել տղաներին, մյուսն ասում էր սուտ է, չգիտեինք ինչ անել, իսկ եղբորիցս երեք օր շարունակ լուր չունեինք և չէինք էլ կարողանում զանգել ու կապ հաստատել նրա հետ: Երբ արդեն պատերազմը դադարեց ես և մյուս քույրերս սկսեցինք հիվանդանոցներում Դաթոյին փնտրել և ամբողջությամբ հուսահատ ուժ հավաքեցինք ու գնացինք նայելու նաև դիահերձարանում: Ցավոք, Դաթոյին այնտեղ էլ չգտանք»,- Armlur.am-ի հետ զրույցում ասում է քույրը՝ Աքսանան:

Աքսանան հիշում է, որ եղբայրը միշտ զգուշացնում է հնարավոր պատերազմի սկսվելու մասին և հորդորում էր ծանոթներին միշտ պատրաստ լինել:
«Եղբայրս այդ օրը դիրքերում՝ Մարտակերտի շրջանի Չարեքտար-Նարեշտար տարածքում էր, երբ սկսվեց պատերազմը: Աստծուն փառք, որ լսել է մեր աղոթքները: Էլ կյանքից դժգոհելու ոչինչ չունենք մեր եղբայրը մեզ հետ է»,- ասում է Աքսանա Ծատրյանը:

Քույրն ասում է, որ եղբայրը հավանաբար դժոխքից է վերադարձել, քանի որ առաջին մի քանի օրը ոչ մեկի հետ ոչ շփվում էր, ոչ էլ բառ փոխանակում:
Սեպտեմբերի 22-ին, երբ վերադարձավ, անընդհատ հարցուփորձ էինք անում ուր էր, ինչ վիճակում, ինչ իրավիճակ էր իրենց մոտ, բայց չէր պատասխանում: Հետո մի քանի օր անց իմացանք, որ զինամթերքը վերջացել էր իրենց մոտ և ինքը ու իր 2 զինակից ընկերներն առանց զենքի անտառներով անցել էին ճանապարհն ու հասել մինչև Թարթառ գետը: Այդտեղ ադրբեջանցիներն կրակ են բացել նրանց ուղղությամբ: Այդ ժամանակ եղբայրս ու ընկերներն իրենց նետում են Թարթառ գետը, լողալով անցնում մյուս ափն ու այդտեղից անտառային ճանապարհով հասենումՎանք գյուղ, որտեղից էլ տղաները վանքեցիների հետ, հասնում են Ստեփանակերտ,- պատմում է մեր զրուցակիցը։

Նանիկ Աղասյան




Լրահոս