Armenian text to speach

Ֆիզիկական և հոգեկան ներգործության, ընտանեկան բռնությունների 2.398 դեպք․ ինչ է պարզել Քննչական կոմիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2.398 քրեական վարույթ։ Դրանցից 630-ը փոխանցվել է նախորդ տարվանից, իսկ 1.768-ը ընդունվել է վարույթ 2025 թվականի ընթացքում։

Հաշվետու տարում 380 քրեական վարույթ՝ 388 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Բացի այդ, 7 վարույթ ուղարկվել է դատարան՝ բժշկական հարկադրանքի կիրառման եզրափակիչ ակտով։

Միևնույն ժամանակ 972 քրեական վարույթ կարճվել է, որոնցից 887-ը՝ ռեաբիլիտացնող, 85-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 284 վարույթ միացվել է այլ գործերի, 32-ը փոխանցվել է այլ մարմինների, իսկ 630 վարույթ փոխանցվել է 2026 թվական։

Դատարան ուղարկված գործերով առավել տարածված են եղել ֆիզիկական ներգործության (211 դեպք), հոգեկան ներգործության (20 դեպք), ինչպես նաև առողջությանը պատճառված տարբեր աստիճանի վնասների դեպքերը։ Գրանցվել են նաև ծանր հանցագործություններ՝ 3 սպանություն, 1 սպանության փորձ և 1՝ ծննդկանի կողմից երեխայի սպանության դեպք։

Մեղադրյալների կազմում գերակշռել են ընտանիքի անդամները․ դատարան ուղարկված գործերով 388 մեղադրյալից 261-ը եղել են ամուսիններ, 46-ը՝ ծնողներ կամ տատ/պապ, 34-ը՝ զուգընկերներ։

Տուժողների թվում 417 անձից 365-ը եղել են չափահասներ, իսկ 52-ը՝ անչափահասներ, այդ թվում՝ մինչև 12 տարեկան երեխաներ։

Կարճված վարույթների շրջանակում արձանագրվել է 962 գործ, որոնց զգալի մասը վերաբերում է ֆիզիկական և հոգեկան ներգործությանը։ Այդ գործերով տուժողների մեծ մասը ևս եղել են չափահասներ։

 Ա․ Վարդանյան




Լրահոս