Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետախուզական գործակալության՝ «Մոսադ»-ի համար լրտեսություն անելու մեջ։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
«Սիոնիստական ռեժիմի և «Մոսադ» հետախուզական գործակալության օգտին տեղեկատվական համագործակցության և լրտեսության մեջ մեղադրվող Յակուբ Քարիմպուրը և Նասեր Բեքրզադեն կախաղան են բարձրացվել՝ սահմանված ընթացակարգին համապատասխան երկրի Գերագույն դատարանի կողմից դատավճռի հաստատումից հետո», – ասվում է հայտարարության մեջ։





























