Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Սեյրան Օհանյանի կնոջը թույլ չտվեց բացակայել երկրից. լարված նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը բացակայելու արգելքը փոխել և գրավ կիրառել:

Ուշագրավն այն է, որ մյուս մեղադրյալների խափանման միջոցը բացակայելու արգելքը փոխվել է և սահմանվել է գրավ, իսկ Ռուզաննա Խաչատրյանի դեպքում իրավիճակը չի փոխվել և դատարանը Ռուզաննա Խաչատրյանին երկրից բացակայել թույլ չի տվել:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանայնի կնոջը մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև, 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:

Ռուզաննա խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս