Առաջիկա շաբաթ օրերին ՄՔԾ տարածքային անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանված անձանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա շաբաթ օրերին Միգրացիայի և քաղաքացիական ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանված անձանց
Չնայած այն հանգամանքին, որ ԼեռնայինՂարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրերին սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այսուհանդերձ տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Կենտրոնականի, Նոր Նորքի, Շենգավիթի, Արաբկիրի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Մաշտոցի, Չարբախի, Կոտայքի, Վաղարշապատի, Աշտարակի, Արարատի խմբի /ք․Վեդի/, Արարատի բաժանմունքի, Արտաշատի, Գորիսի, Իջևանի, Նաիրիի, Հրազդանի, Նոր Հաճնի, Մեծամորի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2024 թվականի հունվարի 13-ը և 20-ը սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 09.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով:




Լրահոս