Հունվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ Արևելյան ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:
«Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական կառույցների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ Telegram-ում