Գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները սկսել են Բելգորոդի շրջանում խոցված Իլ-76 ինքնաթիռի սեւ արկղերից տեղեկատվություն ստանալու աշխատանքները, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Սև արկղերի նախնական գաղտնազերծումն իրականացվում է տեխնիկական հաշվետվություն պատրաստելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Առավոտյան փորձաքննության են հանձնվել օդանավի ձայնագրիչն ու թռիչքի պարամետրերը գրանցող սարքը։