«Փախուստ բանտից» քրեական ֆիլմի տնօրեն Ալեն Սիմոնյանն օրենքի նախագիծ է բերել ընդդեմ քրեական ենթամշակույթի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նոր նախագիծ են հեղինակել, որով առաջարկում են առավոտյան 6:00-ից մինչ կեսգիշեր 00:00-ն ընկած ժամանակահատվածում արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրումը:

Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը, որը մինչ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելը դարձել է քրեական ենթամշակույթի ակնհայտ տարրեր պարունակող ֆիլմերի կամ տեսանյութերի մասնակից, շատ դեպքերում հովանավորել է նման բնույթի նախագծեր, հիմա հանկարծ որոշել է դրա դեմ պայքար մղել:
ArmLur.am-ը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ մինչ ԱԺ նախագահի պաշտոն ստանձնելն Ալեն Սիմոնյանը քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող հումորային ֆիլմերի ու հոլովակների պրոդյուսինգով է զբաղվել, բայց հիմա դրա դեմ է պայքարում, ի՞նչ է հիմա փոխվել:
Ի պատասխան մեր հարցի՝ ԱԺ նախագահի խոսնակն ասաց, որ նա երբեք քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող հումորային ֆիլմերի ու հոլովակների պրոդյուսինգով չի զբաղվել, ուստի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

ArmLur.am-ը, սակայն, կներկայացնի թերևս կներկայացնի դրանցից մի քանիսը:
Դեռ 2015թ-ին աղմկահարույց մի տեսանյութ տարածվեց համացանցում այդ ժամանակ դեռ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որը զուգահեռ նաև պրոդյուսերական գործունեություն էր ծավալում։
Տեսանյութը «Փախուստ բանտից» ֆիլմից էր, որտեղ դերասանների ու շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչների հետ որպես դերասան հանդես էր գալիս նաև Ալեն Սիմոնյանը: Նա նաև այդ ֆիլմի տնօրենն է եղել։

Ալեն Սիմոնյանի՝ բաց աղբյուրներում հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք նաև, որ 2004-2010թթ. հիմնել և հանդիսացել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի սեփականատեր։

Վերջինս նաև «Ալա Բալա Նիցա» գեղարվեստական ֆիլմի գծային պրոդյուսերն է, իսկ 2011թ.-ից հանդիսացել է «No comment» ներկայացման տնօրեն, որտեղ հումորին զուգահեռ կան նաև քրեական ենթամշակույթի տարրեր:




Լրահոս