Ազատամարտիկը ծանր հիվանդ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սյունիքի աշխարհազորի» ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը, ով 1988-1994 թվականներից մասնակցել է Հայաստանի և Արցախի ազատագրական և պաշտպանական մարտերին (անձնական համար` S.A.234), Armlur.am -ին հայտնեց, որ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, քանի որ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին վիրահատվել է և հեռացրել են աջ երիկամը` չարորակ ուռուցք ունենալու պատճառով: Ազատամարտիկի փոխանցմամբ` այդ հիվանդությունը ստացել է պատերազմի ժամանակ:

«Հիմա ապրում եմ կնոջս հայրական տանը` Գորիսում` 13 տարեկան աղջկաս հետ: Չեմ աշխատում, ու ընտանիքս գտնվում է ծայրահեղ անապահով վիճակում, և ոչ մի օգնող չկա»,- նշեց Իսախանյանը:

Աշոտ Իսախանյանը մասնակցել է նաև 1990 թվականի հունվարի 14-ից մինչև հոկտեմբերի 4-ը Այգեպարի և Ոսկեպարի, 1991-ի  փետրվարի 1-ից ապրիլի 19-ը` Խոջալուի, 1992 թվականի հունիսի 19-ից մինչև հուլիսի 14-ը Մարտակերտի շրջանի Թալիշ, Կարմիրավան, Քաջավան համայնքների, 1993 թվականի մարտի 28-ից մինչև 1993 թվականի ապրիլի 5-ը Քելբաջարի, 1993-ին Լաչինի, Հորադիզի պաշտպանական մարտերին, որոնց ժամանակ 5 անգամ վիրավորվել եմ: 1997 թվականի սեպտեմբերի 21-ին պարգևատրվել եմ մարտական գործողությունների մասնակցի արիության մեդալով` սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից:

 




Լրահոս