![](https://armlur.am/wp-content/uploads/2024/02/011124b564681659c6405fa8cf784f3317b19b.jpg)
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և պատասխանել լրագրողի հարցին, թե որքանով են վերջին բախումները բարդացնում դիվանագիտությունը կամ դիվանագիտական ճանապարհի ներուժը:
Օ՛ Բրայենը պատասխանել է. «Վերջինիս հետ կապված, կարծում եմ, այժմ լարվածությունը պարզապես մատնանշում է ավելի մեծ ծավալի դիվանագիտության կարևորությունը, բայց ես չեմ ցանկանում շահարկել որևէ կոնկրետ գործողություն, ուստի մենք պարզապես կշարունակենք կողմերին մերձեցնելու փորձերը»։