Հայ մեծերը՝ սիրո մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Սիրո տոնի առթիվ ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում հայ մեծերի արտահայտությունները սիրո մասին:

• Երբ սիրում ես քո ընկերոջը, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո «ես»-ը:

Ավետիք Իսահակյան

• Սիրե՛ք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք:

Կոմիտաս

• Սերը հավատի արտահանությունն է, իսկ հավատը՝ մարդ մնալու կարևորագույն պայմանը:

Վահրամ Փափազյան

• Եթե թեկուզ երկուսը կարող են մեռնել սիրո համար, ուրեմն մարդկությունը իրավունք ունի դեռ ապրելու:

Վարդգես Պետրոսյան

• Ես չգիտեի, թե ինչ է սերը, ի՞նչն էր այդքան շուտ ինձ քնից հանում:

Համո Սահյան

  • Մեկի՛ն սիրես, լավի՛ն սիրես ու լա՛վ սիրես:

Հովհաննես Շիրազ




Լրահոս