Բլինքենը խոսել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև նոր գործարքի հնարավորության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզված է, որ հնարավոր է նոր համաձայնագիր Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև, որը նախատեսում է Գազայի հատվածում մարտերի նոր դադար և պատանդների ազատ արձակում։

«Մենք Քաթարից, Եգիպտոսից, Իսրայելից մեր գործընկերների հետ աշխատում ենք այս՝ շատ ինտենսիվ աշխատանքի վրա, որպեսզի փորձենք համաձայնություն գտնել: Եվ ես կարծում եմ, որ դա հնարավոր է», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ ելույթ ունենալով Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է այցով։

Ասուլիսի առցանց հեռարձակումն ուղիղ եթերով իրականացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։




Լրահոս