«Իրատես de facto» թերթը գրում է. «Չնայած Մաքսային միությանն անդամակցելու որոշման ամենաակտիվ ողջունողներից մեկը պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանն էր, սակայն ՄՄ-ի «ոտքը», կարծես, այնքան էլ «խերով» չէր նրա բիզնեսի համար:
Մեր տեղեկություններով, այս գործարարի բիզնես-տնտեսությունը ծանր «ճգնաժամի» մեջ է, գործարանն անգամ փակման շեմին է: Ավելին, խոսակցություններ կան, որ գործարար-պատգամավորը մտադիր է իր բիզնեսը վաճառելու»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: