Սոցցանց ֆերմերների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայում գործարկվել է նոր սոցիալական ցանց ֆերմերների համար` Սոյաբուք (Soyabook),- հաղորդում է Reuters -ը: Ցանցում ընկերների նկարները տեղադրելու փոխարեն կայքի օգտատերերը կներբեռնեն իրենց կովերի եւ սոյայի դաշտերի նկարները: Իսկ նրանց ընկերները “Ես հավանում եմ” կոճակը կարող են սեղմել ամենավերջին մակնիշի տրակտորի նկարի տակ: Նոր սոցիալական ցանցի հեղինակը 31-ամյա արգենտինացի իրավաբան Մարիանո Տորուբիանոն է: Գաղափարը նրա մեջ պատահաբար չի ծնվել. “Ես շատ զարմացա, երբ մի անգամ տրակտորի վրա տեսա մի ֆերմերի՝ նեթբուքով եւ iPod մուլտիմեդիա նվագարկիչով, այդ ինձ հուշեց ստեղծել ֆերմերակա աշխարհ”,- պատմում է կայքի հիմնադիրը: Առայժմ նոր սոցցանցում գրանցված է շուրջ 1000 օգտատեր, սակայն Տորուբիանոն հույս ունի, որ ժամանակի ընթացքում նրանց թիվը կհասնի 10 հազարի: 




Լրահոս