Դատավորը նկատողություն արեց պաշտպանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Բանդայի» գործով հերթական դատական նիստը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Նիստերի քարտուղարը հայտնեց, որ ամբաստանյալներից Քյարամ Ամոյանը չի ներկայացել:

Նախագահողը հիշեցրեց, որ  նախորդ դատական նիստին հրամայվել էր ամբաստանյալ Ամոյանին ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել: Այս առիթով ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ փորձագիտական նպատակներով պետք է ներգրավվի նյարդաբան փորձագետ Գուրգեն Հովհաննիսյանը:

Կողմերը համամիտ չէին դատական նիստը հետաձգելուն, սակայն դատարանն արձանագրեց, որ նշված անձի` դատավարությանը մասնակցելը պարտադիր է: Ելնելով Քրեական օրենսգրքի համապատասխան պահանջներից` դատարանը որոշեց Գուրգեն Հովհանիսյանին հրավիրել հաջորդ դատական նիստին: Դատարանը հայտնեց նաև, որ այսօր է ստացել ծանուցագիրը, այլապես ավելի ողջամիտ ժամանակներում հարցը կլուծվեր:

Ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի պաշտպան Արսենյանը բարձրաձայն և զայրացած վիճակում միջնորդություն ներկակայացրեց իր վստահորդի խափանման միջոցը փոխելու համար: Սակայն դատարանը պահանջեց պաշտպանից չգոռալ և հայտնեց, որ առանց ամբաստանյալ Ամոյանի՝ չի կարող պաշտպանը նման միջնորդություն ներկայացնել: Իսկ պաշտպան Արսենյանն ասաց, որ ինքը չի գոռում, այլ փորձում է առոգանությամբ ասել ճշմարտությունը:

Նիստը հետաձգվեց . հաջորդը՝ մարտի 26-ին:




Լրահոս