Ժողովուրդ. Հովիկ Աբրահամյանը ղեկավարել է Մարտի 1 ի շտաբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ որոշ լուրերի` ԱԺ՝ հրաժարական տված նախագահ Հովիկ Աբրահամյանը եղել է մարտի 1-ի շտաբի ղեկավարը: Շտաբը, “Ժողովուրդ”-ի տեղեկություններով, գործել է ՀՀ կառավարության շենքում (այդ ժամանակ ՀՀ վարչապետը Սերժ Սարգսյանն էր), որտեղ կայացվող որոշումների վրա մեծ ազդեցություն է ունեցել հենց Հովիկ Աբրահամյանը: Դեռեւս ամիսներ առաջ “Ժողովուրդ”-ը մարտի 1-ի շտաբի մասին ճշտող հարցեր էր ուղարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որոնք այդպես էլ անպատասխան մնացին: Հիմա, երբ կրկին հայտարարվել է, որ Հովիկ Աբրահամյանը գլխավորելու է ՀՀԿ շտաբը, կարծում ենք` արժե հիշեցնել, թե նա ինչ գործունեություն է ծավալել նա նախկինում: 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ շտաբի պետն էր, եւ այդ ընտրություններն ավարտվեցին 10 քաղաքացիների գնդակահարությամբ:




Լրահոս