Armenian text to speach

Գործող վարչապետը հոգեբանական ճնշումներ է գործում երկրի բնակիչների վրա․ քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե հայկական կողմը հրաժարվի քննարկել սահմանազատման հարցերը Ադրբեջանի հետ, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսել, ասել է, որ դժվար թե սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանին հարմար արդյունքի հասնելու լավագույն միջոցն է։

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով վարչապետի ասածին, թե շաբաթվա վերջում կարող է պատերազմ սկսվել, ասաց․

«Գործող վարչապետն ասել է, որ եթե չհանձնվեն տարածքներ, ապա շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի: Նա, ըստ էության, Հայաստանի բնակչության նկատմամբ տեռորիզմով է լցված և հոգեբանորեն վախեցնում է մարդկանց»։

Քաղաքագետը նշում է, որ ըստ երևույթի տարածքներ արդեն հանձնվել են և պատահական չէ, որ գյուղի բնակիչների հետ հանդիման ժամանակ իր կողքին նստած էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Քաղաքագետը նկատում է, որ այս քայլով սկսվում և շարունակվելու է այլ տարածքների հանձնումը, եթե Փաշինյանը մնա իշխանության։

«Ի՞նչ է նշանակում այդ տարածքների հանձնումը։ Դա նշանակում է, որ ամեն բան նույնությամբ կրկնվելու է, որ ինքը բանակցելու է, տարածքներ է հանձնելու, հետո գալու է ու ասելու, որ չհանձներ՝ պատերազմ է լինելու և նորից հոգեբանական տեռոր է կիրառելու։ Վերջիվերջո նման կերպով մենք կորցնելու ենք Սյունիքը, Սևանը․․․ուստի նա չի թաքցնում և ասում է»,- ասաց քաղաքագետը։

Քաղաքագետի խոսքով՝ այս իրավիճակում հարցն այն է, որ ՀՀ քաղաքական ուժերը, ընդդիմադիրները կարող են քայլ կատարել, և հարցը կարող է լուծվել։

«ՀՀ քաղաքական ուժերը, ընդդիմադիրները կարող են քայլ անել, վայր դնեն մանդատները և վարչապետն ու խորհրդարանը դառնան ոչ լեգիտիմ և ընտրական գործընթացներ գնան այդ ամենին։ Եթե ոչ, ապա այս ամենի համար ոչ միայն մեղավոր է գործող իշխանությունը, այլև խորհրդարանական ընդդիմությունը։ Անձնապես բոլորը պատասխանատու են  դեպքերի համար»,- ասաց Դանիելյանը։

Անդրադառնալով Մարիա Զախարովային՝ քաղաքագետը, սահմանափակելով զրույցը, ասաց․

«Զախարովան ուզում է ասել, որ բոլոր հետևանքների համար պատասխանատու է Արևմուտքը և Հայաստանի իշխանությունը, որ այդ պլատֆորմն է ընտրել։ Եթե ընտրեինք Մոսկվայի պլատֆորմը, չգիտենք, թե ինչ կարող էր լինել, կարող ենք ենթադրություններ անել այդ մասով։ Փաստը կայանում է նրանում, որ այս պլատֆորմի հետևանքներն են և նրանք պատասխանատվությունը դնում են հենց Հայաստանի գործող իշխանության վրա»։




Լրահոս