Անշարժ գույքի գործակալներին անհանգստացնում է մայրաքաղաքում ժամանակավոր կացարանների պահանջարկի անկումը: Անշարժ գույքի գործակալություններից մեկի տվյալներով, հունվարի համեմատությամբ փետրվարին պահանջարկն ընկել է 10,8%-ով:
Միաժամանակ առաջարկն ավելացել է և ներկայումս 3 անգամ գերազանցում է պահանջարկը: Նոր վարձակալողների դժվար է գտնել անգամ սովորաբար պահանջարկ ունեցող էժանագին մեկ սենյականոցների համար, որոնց վարձակալման ամսավճարը կազմում է 25 հազար ռուբլի:
Նման երևույթի պատճառները հիմնականում տնտեսական են: Կայուն եկամուտ ունեցող վարձակալները գերադասում են երկարաժամկետ վարձակալում, իսկ որոշները ստիպված են միավորվել ` մի քանի անձ կամ ընտանիք մեկ բնակարան վարձակալելով: Անշարժ գույքի շուկայի անկման պատճառներից են նաև Սոչիյում օլիմպիական օբյեկտների շինանարարության նպատակով մասնագետների մեկնումը մայրաքաղաքից, տնտեսական անկման սպասումը, Ուկրաինայի դեպքերը:
Փորձագետները բնակարանների պահանջարկի աճ չեն ակնկալում մինչև աշուն, սակայն բնակարանների սեփականատերերը շարունակում են լավատես մնալ և չեն իջեցնում գները:
Մոսկվայում էկոնոմ կարգի բնակարանների վարձակալման ամսավճարները հետևյալն են.
Հեռավոր շրջաններում մեկ սենյականոցները սկսած 27 հազար ռուբլուց Երկու սենյականոցները` 33 հազար ռուբլուց
Երեք սենյականոցները` 35 հազար ռուբլուց
Կենտրոնական հատվածում մեկ սենյականոցները` 35 հազարից
Երկու սենյականոցները` 40 հազարից
Երեք սենյականոցները` 45 հազարից