Այսօր տեղեկություններն էին տարածվել, որ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժինը հատուկ գործողություններ է իրականացրել և մարտի 20-ի գիշերը ձերբակալել Նոր Նորքի զինկոմի գնդապետ Ռաֆայել Զախարյանին և Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանին:
Armlur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս ձերբակալությունից: Մասնավորապես, մեր տեղեկություներով ` Նոր -Նորքի զինկոմ գնդապետ Ռաֆայել Զախարյանը և Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը քաղաքացի Գագիկ Վարդանյանին խաբելով փորձել են վերջինիցս գորմար շորթել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Գագիկի որդին ամուսնացած է եղել և ունի երկու երեխան: Ըստ օրենքի վերջինիս որդին մեխանիկորեն չէր կարող զորակոչվել բանակ, սակայն գնդապետն ու տեսուչը նրան ասել են, թե 3900 դոլար տուր և տղադ չի զորակոչվի բանակ: