Ֆրանսիայի ազգային գրադարանում բացվել է “Կազանովա. ազատության ձգտումը” խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում առաջին անգամ հանրությանը կներկայացվի հանրահայտ վենետիկցու հուշերի ձեռագիրը,-գրում է Wdaily -ին: Իտալացի ճանապարհորդ, գրող ու արկածախնդիր Կազանովան այդ հուշերը գրի է առել Չեխիայում բնակվելու ժամանակ: 20-րդ դար Կազանովայի հուշերը տպագրվում էին խիստ գրաքննված, քանի որ շատ են եղել նրա սիրային արկածների նկարագրությունները 100-ից ավելի կանանց հետ, եւ գրաքննիչները նպատակ են հետապնդել չվիրավորել այդ կանանց ժառանգներին: 2007-ին ձեռագրի տերն այն որոշել է վաճառել 5-20 միլիոն եվրոյով: Գնորդների ցուցակում առաջինը Ֆրանսիայի ազգային գրադարանն էր, որը ոչ պաշտոնական տվյալներով Կազանովայի ձեռագրի համար վճարել է 10 միլիոն եվրո:
10 միլիոն եվրո՝ Կազանովայի ձեռագրի համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ