Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատեց, որ հանդուրժող ականություն չկա քաղաքական կյանքում: Ըստ նրա` առջեւում ընտրություններ են, եւ քաղաքական ուժերը մրցակցության մեջ են, ինչը հոգեբանը բնական երեւույթ է համարում: Առջեւում քաղաքական ընտրություններ են, ուրեմն մրցակցություն եւ անհանդուրժողականության դրսեւորում նկատվելու է,- նման տեսակետ հայտնեց Կարինե Նալչաջյանը`հավելելով, որ քաղաքական ուժերը հնարավոր է` տանեն այնպիսի էսկալացիայի, որը կսրի վիճակը: Հոգեբանի փաստմամբ` անհանդուրժողականության է բերում սոցիալական բեւեռացումը:
Կ. Նալչաջյան. Ընտրություններից առաջ քաղաքական սրումներ կլինեն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ