Բեռլուսկոնին հեռախոսազրույց է ունեցել համաշխարհային առաջնորդների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի արդեն նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հեռախոսային զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև մի շարք այլ համաշխարհային առաջնորդների հետ:Երեքշաբթի երեկոյան Բեռլուսկոնին զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ավելի վաղ նա խոսել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Բեռլուսկոնիի մամուլի գրասենյակից հայտնել են, որ նա Մեդվեդևին նամակ է ուղարկել, որում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին երկկողմանի հարաբերությունների զարգացմանն ուղղված հիանալի աշխատանքի, ինչպես նաեւ միջազգային խնդիրների լուծման համար: Բացի այդ, Բեռլուսկոնին խոսել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հետ: 




Լրահոս