Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության համար առաջիկայում կմենամարտի Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի հետ. ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Մենամարտը կկայանա մայիսի 3-ին Բեռլինում:
«Վերջապես ես վերանվաճեցի WBO-ի չեմպիոնական տիտղոսը, և մտադիր չեմ կորցնել այն: Այնպես որ, լավ կպատրաստվեմ Սյեկլոցայի հետ մենամարտին»,-ասել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Աբրահամը մենամարտել էր Ռոբերտ Շտիգլիցի հետ և հաղթելով վերջինիս՝ հետ վերադարձրել չեմպիոնական տիտղոսը: