Այսօր կկայանա ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի կուսակցության հիմնադիր համագումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 5-ին, տեղի կունենա ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի <<Համահայկական ճակատ>> կուսակցության հիմնադիր համագումարը:

Արշակ Կարապետյանը համագումարին կներկայացնի համանուն կուսակցության հիմնադրման նպատակները եւ ռազմավարությունը:

Ինչպես մեզ փոխանցում են նրա թիմակիցներից՝ հնարավոր է Արշակ Կարապետյանը, որն այս օրերին ՌԴ-ում է, տեսակապով միանա համագումարին:

Համագումարը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Ք. Մ.




Լրահոս