ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը հույս է հայտնել, որ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին կվերանայի իր որոշումը եւ ամռանը չի լքի պաշտոնը։

«Ես կցանկանայի, որ Չավին վերանայեր իր որոշումը։ Նա շատ երիտասարդ մարզիչ է եւ ունի գերազանց գաղափարներ։ «Բարսելոնայում» նրան շատ են սիրում»։

 

 

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը:

Արամ Սողոմոնյան (48 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.   Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է՝ ՀՀ կառա­վարության 2007 թ. հունիսի 1-ի N 827-Ն որոշման պահանջների համաձայն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս հայտատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները /3 օրինակ/: Մաքսային մարմնում համապատասխան ընթացակարգով ձեւակերպվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:

 

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ տվյալ հաստատություն սովորողի ընդունելության եւ տեղափոխման համար։

Արաքսյա Գրիգորյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԳ նախարարի N 1640-Ն /24.11.2010թ./ հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եւ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու/ազատելու կարգի» 25-րդ կետի համաձայն՝ սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,

3) 3×4 չափի լուսանկար՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,

4) եզրակացություն` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից (ըստ անհրաժեշտության),

5) նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների, ուսումնասիրած առարկաների, ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվելիս՝ նաեւ ընթացիկ եւ կիսամյակային գնահատականների, բացակայությունների քանակի մասին,

6) եզրակացություն՝ տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության):

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված կարգի 29-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում անհրաժեշտ է նաեւ փաստաթուղթ՝ զինվորական կոմիսարիատից:

 

 




Լրահոս