Թունավորում ` շմոլ գազի արտահոսքի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին, ժամը 03.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի տներից մեկի 4 բնակիչները: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տանը գազի կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն




Լրահոս