ՖՈՏՈ․ Քաղաքներ, որոնք զարգացել են՝ պահելով իրենց «դիմագիծը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակը պատմության լավագույն և վատագույն ընկերն է․ այն հաճախ օգնում է վերագտնել, բայց շատ հաճախ էլ նպաստում մոռացության մատնելուն այն, ինչը ավելի քան կարևոր է ազգայիննն ու պետականը պահպանելու համար։

Ցանկացած բնակավայր՝ քաղաք, պեություն, ցանկացած տարածք առանձնանում է իրեն բնորոշ «դիմագիծով»։ Պատմականորեն յուրաքանչյուր տարածաշրջանում բնակություն են հաստատել տարբեր ծագում ունեցող մարդիկ, որոնք միմյանց են կապված եղել իրենց սովորություններով, ավանդույթներով, ապա նաև հավատալիքներով և մշակույթով, ու հենց այս սահմաններում էլ ձևավորվել են պետությունները։ Հենց այս ստեղծված պետություններն էլ առանձնացել և առանձնանում են իրենց ճարտարապետությամբ, բուսատեսակներով և կենդանատեսակներով, մշակույթով և բարքերով, հավատքով և հոգևոր հաստատություններով՝ դրանց հանդեպ հասարակության և իշխանության վերաբերմունքով։

Ցանկալի է, իհարկե, որ պետությունները կարողանան հինը պահպանելով այն համադրել նորի հետ՝ պահպանելով իրենց առանձնահատկությունն ու պատմական նշանակությունը։

Այսօր ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում աշխարհի տարբեր քաղաքների պատկերները նախորդ և այս հարյուրամյակներին, կամ դրանց քաղաքաշինության մեկնարկին և վերջին տասը տարիներին։

Հուրի Բաղդասարյան




Լրահոս