ArmLur.am-ը ներկայացնում է հաջորդ մեկ շաբաթվա` ապրիլի 22-28 ընթացքում, որքան կարժենան Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ըստ ուղեբեռի քանակի և ավիաընկերության։
Այսպիսով, Armenian Airlines ավիաընկերությունում միայն 7 կիլոգրամ ուղեբեռ ունենալու դեպքում տոմսը կարժենա 63 հազար դրամ, իսկ 7կգ և 20կգ ուղեբեռների դեպքում 76 հազար դրամ, 7կգ և 25կգ և սպասարկման բոլոր ծառայությունները ներառյալ կարժենա 98 հազար դրամ։
Aeroflot ռուսական ավիաընկերությունը Երևան-Մոսկվա ավիատոմսերի համար առաջարկում է 157 հազար դրամ մեկնման և ժամանման համար առանց ուղեբեռի, իսկ ուղեբեռի առկայության դեպքում գումարվում է ևս 40 հազար դրամ։
Flyone ավիաընկերությունում ավիատոմսերի գինը սկսում է մեկնման համար 50 հազար դրամից առանց ուղեբեռի և 100 հազար հետ վերադարձի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան