«Ամբողջը նրա մեղքն էր»․ ինչու Հակոբ Ասլանյանը մտափոխվեց և հաղորդում ներկայացրեց քաղաքացու դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ երթուղայինում տեղի ունեցած վիճաբանությունը մեծ աղմուկ բարձրացրեց:

Միջադեպից անմիջապես հետո ArmLur.am-ը կապ էր հաստատել պատգամավորի հետ՝ մանրամասներ պարզելու, նաեւ հետաքրքրվել էինք նրանից՝ արդյո՞ք պատրաստվում է դիմել ոստիկանություն եւ պատասխանատվության ենթարկել քաղաքացուն:

Պատգամավորը, սակայն, մեզ հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում հաղորդում տալ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը մտափոխվել է, ու հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ քաղաքացու, վերջինս էլ ձերբակալվել է:

ArmLur.am-ը ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվել է՝ ինչը ստիպեց մտափոխվել ու դատի տալ քաղաքացուն.

«Ես հաղորդում եմ ներկայացրել, քանի որ տեսանյութը հրապարակել էր ֆեյսբուքում: Ամբողջ ֆեյսբուքով տեսանյութը պտտվում էր, ինձ Քննչականից զանգեցին, ասացին, որ նման դեպք կա, երիտասարդին արդեն բռնել ենք,պետք է գաք ու ցուցմունք տաք»:

-Պարոն Ասլանյան, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր թիմակիցների բարձրացրած մեծ աղմուկից հետո միայն որոշեցիք հաղորդում ներկայացնել, նրանց ուղղորդմա՞մբ եք հաղորդում տվել.

«Ոչ նման բան չկա, ինձ անընդհատ զանգահադում էին, համացանցը սկսեց պայթել, թե տեսել ես տեսանյութը համացանցում է, եթե ինքը չհրապարակեր դա, այսպես չէր լինի:
Ամբողջը նրա մեղքն է, երեւի ուզում էր լայքեր հավաքել ու չի մտածել՝ ինչը, ինչ է»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս