Ի՞նչ փուլում է գտնվում Արցախի մասին պատմող ֆիլմի աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Վերա» ֆիլմի դերասանների առաջին մասի ընտրությունները ավարտված են։
Կազմի ճնշող մեծամասնությունից 6 տասնյակ գործող անձ արդեն առկա է, սակայն ընտրությունները շարունակվում են։
Դերասանների ընտրության շարունակությունը սկսվելու սույն թվականի ապրիլի 24-ից մինչև մայիսի վերջ։

Նշենք, որ ֆիլմը պատմում է արցախցի մի կնոջ կյանքի մասին, ով Արցախի պաշարման օրերին ոտքով երկար ճանապարհ է կտրել՝ ձեթ և շաքարավազ գտնելու նպատակով, որպեսզի կարողանա իր երեխաներին սնունդով ապահովել։

Այդ իսկ պատճառով էլ ռեժիսորը ֆիլմում նկարահանվելու համար հրավիրում է նաև արցախցիներն, ովքեր օժտված են դերասանական կարողություններով։

Աննա Սրապիոնյան




Լրահոս