Այսօր Ստեփանակերտում իր աշխատանքներն սկսեց ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման և Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականները, թուրք-ադրբեջանական հակահայ արշավի դեմ պայքարի ծրագրերը։
ՀՅԴ Բյուրոյի հրավերով և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր ՝ տասներկու Կենտրոնական կոմիտեների, Հայաստանի Գերագույն մարմնի և կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու հրավիրյալ պատասխանատու ընկերներ, ընդհանուր ՝ շուրջ 60 մասնակից։
Ժողովն անդրադառնալու է նաև տարածաշրջանում վերջին զարգացումներին, Սիրիայի հայության աջակցության աշխատանքներին, ինչպես նաև կուսակցական կազմակերպական մի շարք ծրագրերի։
ՀՅԴ Մամլո Դիվան Ստեփանակերտ, 2014թ. մարտի 22