6 մլն դրամ տարեկան եկամուտ և 3 մեքենա․ ինչ ունեցվածք ունի Սամվել Վարդանյանի գործով քննիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Սամվել Վարդանյանի գործով քննիչը Գոռ Դավթյանն է։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե 2022 թվականին ինչ ունեցվածք է ներկայացրել այն ժամանակ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Դավթյանը 2023 թվականի համար։

Այսպիսով, 2023 թվականին ներկայացված հայտարարագրում Դավթյանը չի ներկայացրել սեփական անշարժ գույք և չի նշել իր հետ բնակվող որևէ անձի։ Այնինչ, ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Գոռ Դավթյանը գրանցված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և նրա հետ նույն հասցեում գրանցված է ևս 12 անձ։
Դավթյանը տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոց հայտարարագրել է 2 մեքենա՝ VAZ և KIA մակնիշների։
VAZ մակնիշի ավտոմեքենան քննիչը նվիրատվություն է ստացել 2013 թվականին, իսկ KIA մակնիշի մեքենան գնել է 2021 թվականին։

Նույն տարվա ընթացքում ձեռք է բերել տրանսպորտային միջոց՝ 2 մլն 430 հազար դրամ արժողությամբ 2005 թվականի արտադրության HONDA մակնիշի մեքենա։
Տարվա ընթացքում առկա 2005 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենան վաճառել է 800 հազար դրամով։
Տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտի միջոցները երեքն են եղել՝ HONDA, KIA և VAZ մակնիշի մեքենանները։
Քննիչ Գոռ Դավթյանը հայտարարագրել է 3 մլն կանխիկ դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 6 մլն 685 հազար դրամ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գոռ Դավթյանը տեղափոխվել է և ստանձնել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործոթյունների բաժնի գործուղված քննիչի պաշտոնը։

Էմմա Միքայելյան




Լրահոս