ՀՀ դատախազությունը դիմել է ԿԿՀ՝ ճշտելու դատախազի տաքսի ծառայություն ունենալու հավաստիությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու ժամանակահատվածում դիմում-գրությունների գերակշիռ մասը վերաբերել է անհամատեղելիության պահանջներին։

Ըստ այս հաշվետվության ՀՀ գլխավոր դատախազության կողմից Հանձնաժողովին է վերահասցեագրվել դիմում, որի համաձայն՝դատախազի պաշտոն զբաղեցնող անձն ունի փաստացի իրեն պատկանող տաքսի ծառայություն։

Միաժամանակ դատախազությունը հայցել է տեղեկատվություն դատախազի կողմից տաքսի ծառայության վերաբերյալ տվյալներ ներկայացնելու և անհամատեղելիության պահանջների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ։

ԿԿՀ-ի կողմից իրականացվել է վերջինիս շահերի հայտարարագրի և անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն։
Ուսումնասիրության արդյունքում անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտում չի արձանագրվել։ Միաժամանակ հաշվի է առնվել, որ նշված անձի վերաբերյալ Հանձնաժողովում իրականացվել են այլ գործընթացներ ևս՝ գործը փոխանցվել է համապատասխան վարչությանը՝ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։

Արդյունքում, դիմումում մատնանշված հանգամանքը քննարկման առարկա է հանդիսացել վերը նշված անձի բարեվարքության ուսումնասիրության և դրա արդյունքում անձի բարեվարքության գնահատականի ձևավորման գործընթացում։

Էմմա Միքայելյան




Լրահոս