Սահմանազատման գործընթացը հավանաբար կավարտվի 2026 թվականին․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնհայտորեն մենք այս տարի սահմանազատումը չենք ավարտելու, այսինքն 2025 թվականի քարտեզ էլ է լինելու, մեծ հավանականությամբ 2026 թվականի քարտեզ էլ է լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

«Հիմա, եթե 2050 թվականին հարցնեն՝ ո՞ր թվականի քարտեզով է ֆիքսված Հայաստանի սահմանները, չի լինելու մի տարեթիվ, որ դա ասենք ու դրանով փակվի ամեն ինչ», – ասաց Փաշինյանը:

Հարցին, արդյո՞ք Ադրբեջանը համաձայնե՞լ է սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ողջ սահմանի երկայնքով, Փաշինյանը պատասխանեց. «Դա արդեն պաշտոնապես արձանագրվել է: Երեկվա արձանագրության ամենակարեւոր քաղաքական արձանագրումն այն է, որ Ալա-Աթայի հռչակագիրը դառնում է բազային սկզբունք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի համար: Դա արձանագրվելու է կանոնակարգում»:

Հիշեցնենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Սա պայմանավորված է սահմանազատման ը սահմանագծման գործընթացում հայտարարված տարածքային զիջումների հետ։

ArmLur.am լրատվականն ավելի վաղ հայտնել էր, որ տեղում են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի էր ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել էր արձանագրություն, որի համաձայն կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս – Բաղանիս Այրում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա, Կիրանց – Խեյրումլի և Բերքաբեր – Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:




Լրահոս