«Դեմ եմ»-ի հանրահավաքը մարդաշատ է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» նախաձեռնությունը րոպեներ անց կսկսի իր հերթական հանրահավաքը Ազատության հրապարակում, որն աստիճանաբար դառնում է մարդաշատ:

Ակցիային մասնակցում են թե՛  երիտասարդներ, թե՛ տարեցներ:

Armlur.am-ի հետ զրույցում քաղաքացիները հույս հայտնեցին, որ  իրենց պայքարով կհասնեն իրենց նպատակին և կկարողանան ստիպել իշխանությանը  կասեցնել կենսաթոշակային նոր համակարգի մասին օրենքը:

Տեղեկացնենք,որ հանրահավաքին մասնակցում են նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, ինչպես նաև ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը և ԲՀԿ-ից Վահան Բաբայանը:

Մանրամասն ՝ տեսանյութում:




Լրահոս