Վաղը՝ ապրիլի 27-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքը: Խմբի անդամները որոշել են երթ իրականացնել:
«Մենք սա անում ենք՝ ի աջակցություն Տավուշի դիմադրության»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺԲ թիմի անդամ Արմինե Սախոյանը:
Հարցին, թե արդյոք չկա վախ ոստիիկանների կողմից նորից հարձակման ենթարկվելու՝ ասաց.
«Հնարավոր է լինի, մենք ամեն բանի պատրաստ ենք, որովհետև սա գործընթաց է, եթե մենք թուլակամ լինենք ու զիջողական դիրքորոշում ունենանք, ուրեմն ամբողջ Հայաստանն ենք կորցնելու»:
Էմմա Մարտիրոսյան