ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք․ երեկ Կիրանց այցելած զինվորականները զղջում են և ներողություն խնդրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող կիրանցիներին եւ քաղաքացիներին միացած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով եւ զղջացել կատարվածի համար: Տեսանյութը հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, ես՝ Ասատուր Չոբանյանս, իմ զինակից ընկերների հետ միասին մեկնել եմ Կիրանց գյուղ, այնտեղ մեզ դիմավորել են մի շարք լրագրողներ եւ ցուցարարներ եւ իբր, մենք՝ զինվորականներս, գնացել ենք այնտեղ եւ միացել ցուցարարներին: Ուստի, հայտնում եմ ձեզ, որ այդ ամենը սուտ է: Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք, եւ խնդրում ենք այս ամենը չքաղաքականցել: Մենք զինվորականներ ենք եւ պետք է կատարանեք մեր առջեւ դրված խնդիրները»:

Իջեւանի զորամասի զինծառայող Ֆելիքս Բաղումյանն էլ հայտարարել է. «Մենք կապ չունենք այդ ցուցարարների հետ, ոչ մի քաղաքական հայացքներ չկան մեր մեջ, մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք, խնդրում ենք ձեր ներողամտությունը եւ խնդրում ենք այս ամենը չքաղաքականցնել»:

Նշենք, որ նախօրեին մի խումբ զինծառայողներ էին գնացել Կիրանց եւ միացել ցուցարարներին, ավելի ուշ սակայն, ՀՀպաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի, ՀՀ զինված  ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի:

 

Ուղերձն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում․




Լրահոս