Գեղանիստ գյուղում եկեղեցու հիմնարկեքի արարողություն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի Գեղանիստ գյուղում տեղի է ունեցել նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Այս մասին հայտնի է դարձել Մայր Աթոռի պաշտոնական էջում արված հրապարակումից:

«Ջրով ու գինով լվացվել է 16 վեմ քարերը, ապա օծել են սրբալույս մյուռոնով և տեղադրվել եկեղեցու հիմքերում: Եկեղեցին կառուցվում է համայնքի բնակիչների ջանքերով: Նրանցից շատերը ընդգրկված են շինարարական աշխատանքներում», – մասնավորապես ասվում է հրապարակման մեջ:




Լրահոս