ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: