ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է Բագրատ Սրբազանը ինչ ուղի է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. անուն, որը վերջին շաբաթներին հայտնվել է լրահոսի առաջին էջերին, քաղաքական գործիչների ելույթներում, ժողովրդի սրտում և մտքում:

Ո՞վ է նա և ի՞նչ ճանապարհ է անցել:

Հենց այս հարցերի պատասխաններին ու Հայ Առաքելական եկեղեցու կարգ ու կանոնին անտեղյակ լինելուց էլ առաջ են գալիս խոսակցություններ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ:

Հակառակ տարաբնույթ խոսակցություններին Բագրատ սրբազանը ծնվել է Հայաստանում՝ Գյումրիում 1971 թվականին և 1994 թվականին ավարտել Գևորգյան հոգևոր ճեմարանը, ապա ուսումը շարունակել Մեծ Բրիտանիայում՝ ավարտելով Լիդձի համալսարանն ու բակալավրի աստիճան ստանալով Մըրֆիլդի Սուրբ Հարության աստվածաբանական քոլեջից:

2012 թվականին ավարտել է Մոնրեալի Քոնքորդիա համալսարանը և ստացել աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության մագիստրոսի կոչում՝ պաշտպանելով «Հայաստանի Առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» անվանմամբ թեզ:

Առաջին եկեղեցական ձեռնադրությունը եղել է 1994 թվականին՝ Տ. Անանիա եպիսկոպոս Աբաջյանի ձեռամբ համալրել է Մայր Աթոռի սարկավագաց դասը և մեկ տարի անց ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Եպիսկոպոսի աստիճան ստացել է 2003 թվականին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրությամբ, ապա 2023 թվականին՝ Կաթողիկոսի Հայրապետական կոնդակով արժանացել արքության պատվի:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս