Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում մայիսի 6-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Մայիսի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 6-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 9-10-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։




Լրահոս