Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։
Այն նշվում է Զատկից ուղիղ 40 օր հետո, և ժողովուրդն այն հաճախ անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն: Հարությունից հետո Քրիստոս ուղիղ 40 օր շրջեց երկրի վրա և 40-րդ օրը իր առաքյալներին պատգամներ տալով՝ համբարձվեց երկինք:
Սերտորեն կապված լինելով Սուրբ Զատկի հետ՝ Համբարձման տոնը դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։
Տոնը հոգևոր խորհրդից բացի լեցուն է նաև ավանդույթներով՝ խաղեր, վիճակ հանել և պարերգեր: Այս սովորությունները տարբեր գավառներում տարբեր են եղել՝ պահպանելով տոնի բուն էությունը, իսկ այսօր արդեն դարձել են միատարր:
Հայտնի է նաև տոնին նվիրված «Համբարձում յայլա» երգը, որը հնչում է «Անուշ» օպերայի ընթացքում:
Հուրի Բաղադասարյան