Հովիկ Աբրահամյանը փակում է պատգամավորների բերանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 24-ի նիստում պատգամավորներին կոչ արեց ձևակերպումների մեջ լինել կոռեկտ:

«Մենք քննարկում ենք հարց, յուրաքանչյուր պատգամավոր կարող է իր կարծիքը կամ մոտեցումները ներկայացնել, դա որևէ մեկին իրավունք չի վերապահում վիրավորել, տվյալ մարդու կարծիքի հետ կապված արտահայտվել կամ ինչ-որ պատմություններ հիշել: Ես ուզում եմ նաև կոչ անել, որ հանրապետականի մասին ինչքան հնարավոր է քիչ խոսեն: Եթե իրենք այդքան վատ կարծիք ունեն և շատ խոսեն, ժողովուրդն իրենց մասին վատ կարծիք կկազմի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Դիմելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին` Աբրահամյանն առաջարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, քանի որ ինքը պատասխանատու է ԱԺ բնականոն գործունեության ապահովման համար:

Աբրահամյանն ասաց, որ պատրաստ է օգտվել իրեն՝ որպես ԱԺ նախագահի, տրվող լիազորությունից՝ լսումներ հրավիրելու հնարավորությունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախագծում առաջարկված բոլոր հարցերը բաժանել ըստ պատկան մարմինների, ուղարկել բոլոր պատկան մարմիններին, ստանալ պատասխանները, այնուհետև ինքը՝ որպես ԱԺ նախագահ, նշանակի լսումներ, հրավիրեն այն բոլոր պատկան մարմիններին, որոնք ոչ միայն Կառավարության անդամ են կամ գերատեսչության ղեկավար:

«Դա ճիշտ կլինի և հնարավորություն կտա խուսափել շահարկումներից, որքան էլ էդ բառը չեք սիրում: Ես՝ որպես ԱԺ նախագահ, խոստանում եմ ապահովել արդյունավետ լսումներ: Սա է իմ առաջարկը, խնդրում եմ՝ քննարկե՛ք և տվե՛ք պատասխան»,- ասաց նա:




Լրահոս