ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ ԵԼՈՒՅԹ՝ ՈՒՋԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներն այցելել են Արագածոտնի մարզի Ուջանի երաժշտական դպրոց եւ դպրոցի սաների հետ հանդես եկել համերգով, որի ընթացքում բոլորը փայլել են իրենց տաղանդով եւ գեղեցիկ ելույթներով:

Երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տրվում արտահայտել դասական երաժշտության հանդեպ իրենց սերը, կատարելագործել երաժշտական հմտությունները, ձեռք բերել նոր հեռանկարներ եւ նոր ընկերական հարաբերություններ:
«Համախմբելով նույն երազանքներով եւ ձգտումներով ապրող պատանի տաղանդավոր երաժիշտների տարբեր տարածաշրջաններից՝ հիմնադրամը խթանում է Հայաստանի մարզերի հասակակից երեխաների շփումը, սերունդների միջեւ փոխադարձ կապն ու մշակույթի արժեւորումը՝ սերմանելով միասնության զգացում:
Այցին ներկա էին նաեւ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանը եւ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, որոնք եկել էին ոգեւորելու հայ շնորհալի պատանիներին: Մշտապես լինելով հիմնադրամի ու երեխաների կողքին՝ նրանք իրենց աջակցությամբ նպաստում են նրանց լուսավոր եւ հաջողակ ապագայի կերտմանն ու երազանքների իրագործմանը:
«Այսօր շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ Ուջանի երաժշտական դպրոցի սաների համար: Մենք տեսանք, որ «Դասականը միավորում է» խորագրով միջոցառմանը միավորվեցին պատանի սերնդի շատ տաղանդավոր երեխաներ, նվագեցին դասական երաժշտության գեղեցիկ ստեղծագործություններ, անցկացրին հետաքրքիր ձեւաչափով խաղ-մրցույթ եւ շփվեցին շատ ջերմ ու ընկերական մթնոլորտում: Հիմնադրամի երեխաները, որոնք երաժշտության ոլորտում արդեն ունեն հաջողություններ, տաղանդ, եկան եւ իրենց փորձով կիսվեցին Ուջանի երաժշտական դպրոցի աշակերտների հետ, ինչը շատ մոտիվացնող է այստեղի երեխաների համար»,-նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:
Ուջանում պատանի երաժիշտները ծաղիկներ են խոնարհել հայ ժողովրդի ազգային հերոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանին՝ չմոռանալով, թե ով ենք մենք ու ովքեր են մեր հերոսները:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, որը հիմնադրամի ՀԽ նախագահն է: Հիմնադրամն իր եզակի դերն ու կարեւոր ներդրումն ունի Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության եւ զարգացման մեջ եւ արդեն հինգ տարի է իրականացնում է կրթական ծրագրեր՝ աջակցելով հայ տաղանդավոր պատանի երաժիշտներին:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԲԱՐՁՈՒՆՔ, ՈՐՆ ԱՄԵՆԱՄՈՏՆ Է ԱՍՏԾՈՒՆ
Երկու օրից մայիսի 9 է. երբեմնի եռատոնը, որը մի օր անպայման կվերադառնա մեր իրականություն:

Մայիսի 9-ը հայ իրականության ամենազարմանալի օրերից մեկն է, հենց այդ օրն է Սովետական միությունը հաղթել Հայրենական պատերազմում, որին ակտիվորեն մասնակցել են հայերը՝ տարբեր ճակատներում մարտնչելով ավելի քան 600 հազար հայորդիներով, ազատագրվել է բերդաքաղաք Շուշին, որն էլ իր տրամաբանական ավարտին է մոտեցրել Արցախյան առաջին պատերազմը, քանի որ, ով տիրում էր բերդաքաղաքին, հսկում էր Արցախ աշխարհը, եւ մայիսի 9-ին է հիմնադրվել Արցախի պաշտպանության բանակը, որն ավելի քան 30 տարի կյանք ու մահի կռիվ է տվել հանուն հայրենիքի:
Մայիսի 9-ին ընդառաջ «Ժողովուրդ» օրաթերթը Ձեզ է ներկայացնում արցախյան խոսվածքով գեղեցիկ երգ՝ նվիրված Շուշիին՝ հայ իրականության ամենահեքիաթային, ամենաաստվածային եւ ամենաշքեղ քաղաքներից մեկին, որտեղ աշխարհի ամենաբարձր կետն է: Կետը, որտեղ ամենամոտն ես Աստծուն…

«Շուշվա կեղը» (Շուշիի գյուղը)
Շուշվա կեղը լոխ բաղ ա,
Ջմեր լիգը ղայմաղ ա,
Ունքա մեջդ պեց ըրա,
Քանի իմ ջանը սաղ ա:
Շուշվա բաղերին թոթը,
Ծռերի տակին խոտը,
Ծառ էլ ինի, ծաղիկ էլ,
Օրիշ ա յարիս հոտը:
Աշունք ա, պտղաքաղ ա,
Օրախություն, ծիծաղ ա,
Եկ մեր բաղը հավուղ կեր,
Ջանս ջանիդ մատաղ ա:
Պռշներիդ էտ պաչը,
Կառնի մահին առաջը,
Ես մենակ քեզ ում սյուրում,
Սոտ չում ասում էն խաչը:
Ղազանչեցոց մեծ ժամը,
Ծեռքեդ վռաղած շամը,
Խելքս կլխաս տանմ ա,
Մեշկիդ տասներկու ծամը:
Մունք էրկուսս մին վղա,
Սարերը սյարին տեղ ա,
Ուրուր սիրինք ամեն օր,
Քանի ջնրնիս սաղ ա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 32-ՐԴՆ Է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 32-րդ տեղը։ Վարկանիշը գլխավորում է Բրազիլիայի հավաքականը։ Երկրորդ տեղում Պորտուգալիան է, Իսպանիան երրորդն է։
Լավագույն տասնյակում են Իրանի, Արգենտինայի, Մարոկկոյի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թաիլանդի եւ Ֆրանսիայի հավաքականները։

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՒՐԸ
Երեկ՝ մայիսի 7-ին, մեկնարկել են Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական՝ 33-րդ տուրի հանդիպումները։ «Վեստ Արմենիան» կխաղա «Ուրարտուի», «Արարատ Արմենիան»՝ «ԲԿՄԱ»-ի հետ։ Առաջին հանդիպումը մեկնարկել է 16։00-ին, երկրորդը՝ 19։00-ին։ Նշենք, որ Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում այս պահի դրությամբ «Արարատ Արմենիան» երրորդն է, «Ուրարտուն»՝ 4-րդը, «Վեստ Արմենիան»՝ 7-րդը, իսկ «ԲԿՄԱ»-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 26 միավորով։

ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ եւ պարտություն կրեց 0:4 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան եւ անգլիացի պաշտպան Թայրիկ Միթչելը։ 35 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով 8-րդն է։ Նույնքան միավոր ունի 7-րդ տեղում գտնվող «Չելսին», որը նույնպես 35 հանդիպում է անցկացրել։ «Քրիսթալ Փելասը» (36 խաղ) 14-րդն է՝ 43 միավոր։
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:0
Մայքլ Օլիսե, 12, 66, Ժան-Ֆիլիպ Մատետա, 40, Թայրիկ Միթչել, 58

«ԲԱՅԵՐԸ» ԿՐԿՆԵՑ ՌԵԿՈՐԴԸ
Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» կրկնել է պորտուգալական «Բենֆիկայի» ռեկորդը (1963-1965 թվականներին) եվրոպական ֆուտբոլում անընդմեջ անպարտելի հանդիպումների քանակով։ Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Բայերը» 5:1 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը պարտություն չի կրել 48 խաղում անընդմեջ։
«Բայերը» Բունդեսլիգայում վաստակել է 84 միավոր։




Լրահոս