ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ»-ը վառ եւ հետաքրքիր պատկերներով կենդանացել է կոմիքսի միջոցով: Պատկերապատման շնորհանդեսը, որին մասնակցում էին ոչ միայն մեծահասակներ, այլեւ բազմաթիվ փոքրիկներ, տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում:

ՄԻԳՐԱՑԻԱ
ՀԱՐՑ. Ապաստան հայցողների մասին տեղեկությունը գաղտնի՞ է:
Աննա Գալստյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստան հայցողների հայտնած տեղեկությունները գաղտնի են։ Դրանք չեն հաղորդվում իրենց երկրների իշխանություններին՝ ներառյալ դեսպանատներին կամ որեւէ այլ անձի: Այդ տեղեկությունները այլ անձանց կարող են տրամադրվել միայն ապաստան հայցողի գրավոր համաձայնության դեպքում: Հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։
«Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, եւ սույն օրենքի կամ ապաստանի եւ փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որեւէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:
ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական մարմնի կողմից տեղեկատվության փոխանցումը զանգվածային լրատվական միջոցներին միջնորդավորված կերպով հանգեցնում է վերը նշված օրենքի խախտմանը, ուստի նման ցանկացած հայտ մերժվում է Միգրացիոն ծառայության կողմից։

ՖԻՆԱՆՍՆԵՐ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող եմ ստանալ խաղատան կազմակերպման լիցենզիա:
Արտակ Համբարձումյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Խաղատան կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի՝ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1164-Ն որոշման համաձայն: Խաղատան կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում (լիազոր մարմնի որոշմամբ՝ կարող է երկարաձգվել եւս 23 աշխատանքային օրով)՝ վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտատուները խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում հայտը եւ փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:




Լրահոս