ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շատերիս համար տհաճ հանձնարարություն է, բայց պետք է անենք»․ Ղազարյանը՝ «ՔՊ»-ականների հետ սրճելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ տևական ժամանակ է ինչ ակցիաներ է իրականացնում մայրաքաղաում՝ պահանջելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նշենք, որ երեկ էլ Ալեքսանդր Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վարչապետ Փաշինյնը մասնակցել է միջազգային ֆորումի, որին ներկա են եղել նաև եվրոպայից ժամանած հյուրեր, այդ իսկ պատճառով էլ ամբողջ Օպերայի շենքը լի էր ոստիկանական անախադեպ ուժերով և արգելապատնեշներով։ Այս ամենը հաշվի առնելով էլ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Օպերայի շենքին հարակից տարածքներում։

Հիշեցնենք նաև, որ Բագրատ Սրբազանն էլ օրեր առաջ ասել էր, որ «ՔՊ»-ական պատգամավորներին հրավիրում է սուրճ խմելու։

ArmLur.am-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին, ում հետ քննարկել ենք մի քանի կարևոր հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս