ՖՈՏՈ․ «ԲԻԲԼՈՍ Բանկ Արմենիա ՓԲԸ»-ն ընդդեմ քաղաքացիների բազմաթիվ հայցերով մտել է ՀՀ վարչական դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԲԻԲԼՈՍ Բանկ Արմենիա ՓԲԸ»-ն ընդդեմ քաղաքացիների բազմաթիվ հայցերով մտել է ՀՀ վարչական դատարան։

Ստորև ներկայացնում են բանկերի հայցերից մեկը․

«Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով վկայակոչված իրավական նորմերն ու Պայմանագիրը, դատարանին խնդրում եմ՝ Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 2,332,320 /երկու միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր քսան/ՀՀ դրամ գումար, որից 2,035,000 ՀՀ դրամը որպես վարկի գումար, իսկ 278,520 ՀՀ դրամ որպես տոկոսագումար, 16,000 ՀՀ դրամ որպես հաշվարկված տույժ, 2,800 ՀՀ դրամ գերածախսի գումար: 2024թ. մայիսի 14-ից սկսած թիվ 05CRL028-2020 Վարկային Պայմանագրով վարկի գումարի նկատմամբ հաշվարկել և հօգուտ ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲԸ-ի բռնագանձել Պայմանագրով սահմանված տարեկան 17% տոկոսադրույքի չափով տոկոսները, բայց ոչ ավել քան 17.06.2032թ.: Պատասխանողից բռնագանձել հօգուտ Բիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲ ընկերության նաև սույն հայցադիմումը ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի տուրքի գումարը 69,970 ՀՀ դրամ գումարի չափով, որպես հայցագնի 3 % տոկոսը:Միաժամանակ խնդրում եմ ՀՀ Քաղ. դատ. օր-ի 147 հոդվածի համաձայն՝ գործի քննությունը իրականացնել Հայցվորի բացակայությամբ»:

Քնար Մանուկյան

 




Լրահոս