Դուք սուտ եք խոսում, նման բան չի ասել. Այդ գրառման մեջ նման բան գրված չի: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ մամուլի հրապարակումների իր կինը գրառման մեջ բողոքի ակցիայի մասնակիցներին անվանել է «անասուն»:
Նախարարը բորբոքված պահանջեց ցույց տալ գրառումը: Լրագրողը գտավ գրառում եւ ընթերցեց այն, որտեղ գրված էր. «Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ Նոյան տապան կոչելու համար»:
Գեւորգ Պապոյանն արձագանքեց. «Դա ի՞նչ է նշանակում: Տեսա՞ք, որ սուտ եք խոսում: Ապացուցվեց, որ սուտ եք խոսում»: Այդ ասելուց հետո նա մտավ աշխատասենյակ եւ փակեց դուռը:
Մանրամասները՝ տեսանյութում։