Կառավարության գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողով է գնալու․ ինչ է քննարկվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը Ազգային Ժողովի  մշտական հանձնաժողովներում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջերի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ։ Այսինքն՝ Կառավարությունը վաղը կգնա Ազգային Ժողով։

Վաղը նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ազգային Ժողով, քանի որ պետք է հենց վարչապետը տա բյուջեի կատարողականի մեկնարկը։ Մշտապես բյուջեի կատարողականի սկիզբը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վաղը ժամը 10։00-ին Ազգային Ժողովում են լինելու ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԵ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

Հունիսի 28-ին ժամը 14։00-ին Ազգային ժողովում կլինի նաև ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Հունսիսի 28-ին ժամը 16։00-ին Ազգային Ժողովում զեկույցներով հանդես գալու են նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյան, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը։

Հավելով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը խուսափում է որևէ հանրային տեղ գնալուց, որպիսի չառճակատվի Բագրատ Սբազանի առաջնորդած երթի մասնակիցներին՝ այսօր խաթարվեց Նիկոլ Փաշինյանի այցը Սարդարապատ, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդները, մասնակիցները և աջակիցները գիշերեցին Սարդարապատում, իսկ Նիկոլ Փաշինյանի նախատեսված այցը չեղարկվեց։

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ չգնա Ազգային Ժողով։

Էմմա Միքայելյան




Լրահոս