«Այ տղա հըլը մի հատ սուս մնա: Ականջներդ կկտրեմ»:
Արամ Հարությունյան, Yerevannews.am
Էթիկայի հանձնաժողով էլ իբրև թե ստեղծեցին, նախորդ նման դեպքերի մասին հարյուրավոր անգամներ գրեցին, քննադատեցին, սակայն միևնույն է, նրանք չփոխվեցին։ Նրանք ասելով` նկատի ունեմ «քուչի» բառապաշարով և քյաբաբային ինտելեկտով հայ պաշտոնյաներին, պատգամավորներին։
Հանրապետական Բուլկի Արամն էլ, ում նաև Արամ Հարությունյան են ասում, և ով տարօրինակ կերպով բնապահպանության նախարարի աթոռն է զբաղեցնում, դասվեց դրանց շարքում։ Այ այսպիսին պետք է լինի իսկական նախարարը, որ բնապահպանին ասի՝ «ականջներդ կկտրեմ»։
Դեռ լավ է՝ միայն ականջները…
Կարեն Վարդանյան